четверг, 4 декабря 2014 г.

Նաիրի Զարյան

՝Նաիրի Զարյան

Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) (31 դեկտեմբերի1900ԽառակոնիսՎանի վիլայեթ - հուլիսի 111969Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։
Կենսագրություն
Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում։ Այդ գյուղը հայտնի է որպես Նահապետ Քուչակի ծննդավայր։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտելով Երևանի թեմական դպրոցը` կրթությունը շարունակում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական բաժնում։Նա ավարտել է նաև Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։
1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում»«Գրական սերունդ» ամսագրերը։
1935-ի հունվարին «Ստալին» բանաստեղծության համար արժանացել է այն ժամանակների պետական բարձրագույն պարգևի` Լենինի շքանշանի։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում,1918-ին տպագրվել է առաջին բանաստեղծությունը,իսկ 1969-ին` վռջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։ 1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհուրդի անդամ,վարել հանրային եռանդուն գործունեություն։ Նրա կյանքում հիշարժան էր հանդիպում Եղիշե Չարենցի հետ, որն էլ նրա Հայաստան Եղիազարյան անունը փոխեց զրնգուն ու հնչեղ Նաիրի Զարյանի։

Գուրգեն Մահարի

                                                  Գուրգեն Մահարի

Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 11903Վան - Հունիսի 171969Պալանգա, (Լիտվա)), աճյունը ամփոփվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում[1]։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ Մեծացել է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում, սովորել է ԵՊՀ֊ի պատմա֊գրական ֆակուլտետում[2]։
Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում։ Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ուհայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն։ Սակայն պատերազմը, ինչպես ամբողջ հայության, այնպես էլ նրա ճակատագիրը փոխեց։ Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը։ Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ փախավ Արևելյան Հայաստան։ Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին։ Մահարու տատը մահացել էր գաղթի ճանապարհին։ Հետագայում նա սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։ Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ և սկսվել է ստեղծագործական կյանքը։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նա ճանաչվեց «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործություններով։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվեց 1936 թվականին: Անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, Գուրգեն Մահարին աքսորվեց:
1953 թվականին նա վերադարձավ Երևան և գրեց իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին՝ Լիտվայում:
Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով.
…եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող տերը , նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.

-Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի։

Ստեղծագործություններ
Գուրգեն Մահարին գրել է բազմաթիվ չափածո և արձակ գործեր։ Մի քանիսը ՎԻՔԻԴԱՐԱՆԻ Գ.Մահարիի էջում՝
Իր առաջին բանաստեղծությունների շարքը՝ «ԱՐՏԱՄԵՏՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» -ը տպագրում է 1922թ.։ «ՄՐԳԱՀԱՍ» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնուն 1932 թվականի ապրիլի 26-ին Երևանում։ Ժողովածուն սկսվում է «ՁՈՆ՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ» ներածությամբ՝
Առ ամառային այս ոսկե սինին,
Ու թող աշունը փառահեղ լինի...
Այս ժողովածուից առավել հայտնի են «ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» և «ՕՐՈՐ, ՕՐՈՐ...» բանստեղծությունները, որոնք գրվել էն 1926 թվականին։ Ավելի ուշ լույս են տեսնում «ԾՈՎԻ ԵՐԳԵՐ», «ՀՆՁԱՆՆԵՐ», «ԱՆԴՈՒՆԴՆ Ի ՎԵՐ», «ԱՆԱՆՁՆԱԿԱՆ» բանաստեղծությունների ժողովածուները և «ՊՈԵՄՆԵՐ» գիրքը։ «Այրվող այգեստաններ» վեպը գրել է 1966 թվականին։



Ակսել Բակունց

                                                          Ակսել Բակունց 
Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանհունիս 131899Գորիս – 1937հուլիսի 18), հայխորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Yerevan_Axel_Bakunts_memorial.jpg/220px-Yerevan_Axel_Bakunts_memorial.jpg
Հուշակոթող Ակսել Բակունցի Երևանի տան մոտ (Ճարտ.՝ Օ. Շոկարև, քանդ.՝ է. Աղայան)

Կյանքը
Ծնվել է 1899 թվականինհունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է«Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։ Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։
                                  

Գրականության նախագիծ Պարույր Սևակի անհայտ նամակը Գուրգեն Մահարուն

Սևակի նամակը Մահարուն լավն է բայց ոչ «անկյունաքարային»: Ինչպես ասում է Աճեմյանը սկզբնատողն արդեն իսկ գրավում է ընթերցողի ուշադրությունը. «Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜… »:Սիրելի բառից ակնկալում ենք ջերմ ու մտերմիկ զրույց նամակի միջով:ԵՎ ակնկալիքներն իրականանում են:Նամակում բազմիցս հանդիպում ենք Սևակի ջերմ բառերին ուղղված Մահարուն:Սևակն անմիջական և պարզ է: Նամակն իսկապես լավն է, և ավելի վերաբերում է Մահարի-Սեւակ կապերին:Չնայած նամակում զրույցը կառուցվում է այլ թեմայի շուրջ և ընթերցողին առաջին հայացքից թվում է, թե հենց այդ թեման է գլխավորը նամակում, բայց առանցքայինն այստեղ ընկերական հարաբերություններն են:Սևակը կարող է երկար գրել Մոսկվայում այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչը գուցե և հետաքրքրեր Մահարուն:Չէ որ Մոսկվա էին եկել ժամանակի հայտնի գրողները:Բայց Սևակը նախնտրում է պատմել իր մասին,խոսում առողջությունից,իր և Մահարու ընկերներից: Սա խոսում է նրանց անկեղծ ընկերության մասին, և այս փաստն ապացուցում է Սևակի հրաժեշտի բառերով. ,,էլի՛ գրկում ու համբուրում եմ քեզ…:

Image