воскресенье, 1 февраля 2015 г.

Պատմության անհատական առաջադրանք



                        Հայկական պետականությունը Կիլիկիայում
                                                                                                
Հայ ժողովորդը 11-րդ դարի վերջերին նոր պետականություն ստեղծեց հեռավոր Կիլիկիայում, որի  պատմությունը լի է վերելքներով և վայէջքներով։Կիլիկիայի  հետ հաշվի են նստել մեծ պետություններ՝  Բյուզանդիան, Իկոնիայի սուլթանությունը, Մոնղոլական տերությունը, Եգիպտոսի սուլթանությունը։Կիլիկիայի հայկական պետության հետ կնքվել են առևտրական պայմանագրեր, դաշնագրեր։
Կիլիկիան մարդկությանը հայտնի էր դեռևս խոր հնության շրջանում: Գտնվելով Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին, նա հեռու չէր Աֆրիկայից և Եվրոպայից: Հյուսիսից նա շրջապատված էր Տավրոսյան լեռնաշղթայով, հարավից՝ Միջերկրական ծովով, արևմուտքից սահմանակից էր Պամփյուլիային, իսկ արևելքից՝ Ամանոսի(Սև) լեռներին և Սիրիային: Կիլիկիան ձգվում էր արևմուտքից արևելք 300-կիլոմետր, իսկ հյուսիսից հարավ 80 կիլոմետր տարածություն: Իր բնական պայմաններով երկիրը բաժանված էր երկու մասի. արևմտյան՝ լեռնային ծածկ ունեցող և թանձրախիտ անտառապատ մասի, և արևելյան, որը հարմար էր երկրագործության համար: Արևմտյան մասը հույները անվանում էին Քարքարոտ «տրախիա» կամ «տրախեոբրի», իսկ լատինացիները Cilicia Trachea: Երկրի արևելյան մասը շատ հարուստ հողեր ուներ: Այստեղ էլ առաջացան Ալեքսանդրետը (կամ Իսկանդարուն), Ադանան և այլ քաղաքներ:
Կիլիկիայի հին բնակիչները ծագման և հենց երկրի անվանման մասին գոյություն ունեն տարբեր կարծիքներ:
1
Ըստ Հոմերոսի կիլիկեցիները առաջ ապրում ին Տրոյայից ոչ հեռու, որտեղից նրանց մի մասը գաղթել է Կիլիկիա:
2
Լեգենդը կիլիկեցիների ծագումը վերագրում է դյուցազն Ագենովրի որդուն Կիլիկին: Փյունիկիայի թագավոր Ագենովրը իր Կիլիկ, Կադմուս և Փյունիկ որդիներին ուղարկել է որոնելու իր դուստր Եվրոպային, սպառնալով նրանց տուն չընդունել մինչև նրանք չբերեն իրենց քրոջը: Քանի որ Եվրոպային հափշտակել էր Զևսը, եղբայրները չկարողացան փրկել նրան, ուստի և չվերադարձան: Այն երկիրը ուր հիմնավորվել էր Կիլիկը, նրա անունով էլ հենց սկսեց կոչվել Կիլիկիա:
3
Որոշ գիտնականներ գտնում են, որ Կիլիկիա անունը նրան տվել են հրեաները:
4
Ալիշանի կարծիքով Կիլիկիան իր անունը ստացել էր քարոտ լինելու պատճառով:
Կիլիկիյան պետության էթնիկ քարտեզը XIII դար
Պատմությունն ասում է, որ այստեղ մինչև հայերի կողմից բնակություն հաստատելը, ապրել են շատ ժողովուրդներ՝ ասորիներ, հույներ, հրեաներ, եգիպտացիներ և այլն: Հայերը այստեղ սկսել են ապրել Տիգրան Մեծի ժամանակվանից, երբ հայոց արքան ժամանակավորապես Հայաստանին է միացրել Լևանտի երկրները՝ Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Սինայ թերակղզու մի մասը, Կիպրոս կղզին և Կիլիկիայի Արևելյան մասը: Հետագայում հայերի հոսքը այս վայրերը աստիճանաբար շատացավ: Նեղվելով Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի հայահալած ու անհանդուրժող քաղաքականությունից, 4-6-դարերում աստիճանաբար Հայաստանը պարպվում էր իր սիրասուն զավակներից ու որբանում: Դեպի Միջերկրական ծովի արևելյան մասը հայերի հոսքը ավելի ուժեղացավ 7-րդ դարի վերջերից, երբ արաբական հրոսակները գրավելով հայոց արյունոտված երկիրը՝ այն դարձրին իրենց ասպատակության վայրերից մեկը: Մոտ երկու դար արաբական խալիֆաթը կաթիլ-կաթիլ քամում էր հայ մարդու արյունը: Քայքայվում էր ողջ Հայաստան աշխարհը: Կտտանքներին վերջ չկար: Ժողովուրդը՝ շինականը, ռամիկը, իշխանը, հոգևորականը ստիպված թողնում էր իր հազարամյա բնօրրանը, վերցնում պանդխտի իր ցուպը
Խերսոնում պեղված կիլիկյան ապրանքներ
և հանգրվանում Կիլիկիայի, Սիրիայի, Կապադովկիայի և Կոմագենի տարբեր վայրերում, որպեզի կարողանա գոնե ֆիզիկապես գոյատևել: Հավաստի աղբյուրներում խոսվում է, որ դեռևս 6-րդ դարում մեծ թվով հայեր էին ապրում Սիրիայում:Կարելի է վկայակոչել նաև Հովհան Ոսկեբերանից, որը 5-րդ դարի սկզբին արևելյան Կիլիկիայից գրած իր մի նամակում հաղորդում է, թե ինքը ապրում է մի հայ գյուղում և որ այդ շրջանի սեփականատերը հայ իշխան է: Հայտնի է նաև, որ արաբները Դվինից, այսինքն՝ Արարատյան դաշտից մեծ քանակությամբ հայ գերիներ քշեցին Դամասկոս: Սիրիայում և Կիլիկիայում այդ հայերի թիվը այնքան մեծ էր, որ կաթողիկոս-պատրիարք Խաչիկը 972թ. Անտիոք Տարսոն, Սիրիայի ու Կիլիկիայի այլ վայրեր մի շարք եպիսկոպոսներ ուղարկեց այնտեղ ստեղծված թեմերը կառավարելու համար:


Այսպիսով, դարեր շարունակ հայ բնակչությունը Կիլիկիայում ավելանում էր և ուժեղանում տնտեսապես ու քաղաքականապես: Բյուզանդիայի և Բաղդադի խալիֆայության միջև մղվող պայքարի ժամանակաշրջանում խիստ ուժեղացավ հայերի տարագրությունը և Հայաստանից նրանց բռնի վերաբնակեցումը փոքր Ասիայում, գլխավորապես Կապադովկիայում 8-9դ.դ., Միջագետքում, Կիլիկիայում և Սիրիայում: 10-դ. վերջին և 11-դ. սկզբին ոչնչացնելով Վասպուրականի, Անիի և հայկական մյուս թագավորությունները, Բյուզանդական կայսրերը Բագրատունիներին, Արծրունիներին և հայկական այլ թագավորական և իշխանական տոհմերին նոր տիրույթներ հատկացրին կայսրության մյուս շրջաններում: Այսպես, օրինակ, Արծրունիների կառավարման անցավ Սեբաստիան, Բագրատունիներին՝ Կեսարիան, Վարաժնունի ու Պահլավունի իշխանները մարզեր ստացան Միջագետքում և Սիրիայում, իշխան Ռուբենը բնակություն հաստատեց Կիլիկիայում: Դեռ ավելին, բյուզանդական կայսրերը կայսրության արևելյան հողերի կառավարումն ու դրանց պաշտպանությունը հանձնարարում էին հայ իշխաններին: Այսպես, Կոստանդին Մոնոմախը Կիլիկիայի մի զգալի մասի (Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն) կառավարումը հանձնարարեց Աբլղարիբ Արծրունուն: Բյուզանդական կայսրերի կողմից վարած հայահալած և անհեռատես քաղաքականության հետևանքով նշված վայրերում հավաքված բազմահազար հայեր մեծագույն ցանկություն ունեին ստեղծել նոր Հայաստան, ունենալ պետականություն և անկախություն:

Փիլատրոս Վարաժնունու տիրույթները
Արծրունիների թագավորությունը առաջացել է Սեբաստիա քաղաքի շրջանում 1016-1020 թվականներին, երբ սելջուկների հետ առաջին իսկ ընդհարման ժամանակ Սենեքերիմ թագավորը, իր 400,000 հպատակների գլուխ անցած գաղթեց Հալիս գետի վերին հոսանքների շրջանը: Դա առաջին վասալական թագավորությունն էր, որ առաջացավ Կապադովկիայում: Բյուզանդիան Սենեքերիմին շնորհեց պատրիկի կոչում (Բյուզանդիայի կառավարական հիերարխիայում տասնմեկերորդ կարգներ): 1080թ. այս իշխանությունը ընկավ սելջուկ-թուրքերի հարվածների տակ: Կապադովկիայում 1045թ. առաջացավ նաև Բագրատունյաց մի թագավորություն այն բանից հետո, երբ բյուզանդացիները 1045թ. զավթեցին Անիի թագավորությունը, որի փոխարեն Կոստանդին Մոնոմախը Գագիկ 2−րդին հանձնեց երկու աննշան քաղաք՝ Պիզուն և Կոլոնպալատը: Այդ վասալական թագավորության գոյությունը դադարեց 1079թ., երբ Գագիկ 2-րդը սպանվեց հույն ֆեոդալների ձեռքով: 1065թ. Կապադովկիա տեղափոխվեց Կարսի թագավորը՝ Աբաս թագավորի որդին, նույնպես Գագիկ անունով: Կարսի թագավորության փոխարեն նա ստացավ Ծամենդավը և Լարիսան: Ծամենդավի թագավորությունը գոյություն ունեցավ մինչև 1081թվականը, երբ բյուզանդացիները սպանեցին Գագիկ Կարսեցուն: Արևմուտք տեղափոխված հայ ֆեոդալների, իշխանների և թագավորների մեջ որպես բյուզանդական կայսրության բանակի զորահրամանատարներ, մարզերի կառավարիչներ աչքի էին ընկնում
Կիլիկիան (Ռուբենյան) դրոշ
Աբլղարիբ Արծրունին, Գրիգոր Պահլավունին (Մագիստրոս) և Փիլարտոս Վարաժնունին: 1073թ. Գանձակից Կիլիկիա եկավ հայկական Արցախ մարզի իշխաններից մեկը, իշխան Օշինը, որը ամուսնացավ Աբլղարիբ Արծրունու աղջկա հետ և որպես օժիտ ստացավ Պապեռոն և Լամբրոն ամրոցները իր շրջակայքով, սկիզբ դնելով Օշինյան հայտնի իշխանական տոհմին, որը հետագայում նշանակալի դեր խաղաց Կիլիկյան Հայաստանի պատմական կյանքում: Բյուզանդական մյուս պաշտոնատար անձը Գրիգոր Պահլավունին էր, որը Բյուզանդիային հանձնելով Արարատյան աշխարհում ունեցած իր տիրույթներն Բջնի և այլ ամրոցներով՝ հողեր ստացավ Սեբաստիայի ու Եփրատ գետի միջակայքում և Միջագետքում։ Այս տաղանդավոր անձին շնորհվում է մագիստրոսի կոչում, և նա նշանակվեց Միջագետքի, Տարոնի, Վասպուրականի, Մանազկերտի և հավանաբար այլ վայրերի

կառավարիչ-դուքս։ Նրա սերունդները տիրակալ-իշխաններ էին Սիրիայում և Միջագետքում իսկ ոմանք էլ զբաղեցրեցին հայոց կաթողիկոսական գահը։ 11-րդ դարում Հայաստանի պատմության մեջ մեծ դեր խաղաց Փիլատրոսը Վարաժնունիների տոհմից։ Վերջինս Դիոգենես կայսեր կողմից նշանակվեց Մելիտենեում (Մալաթիա) և Անտիոքում տեղակայվածված բյուզանդական զորքերի հրամանատար։ Սույն դարի 60-ական թվականներին նա փորձեր ձեռնարկեց կայսրույթան հովանու ներքո ստեղծել հայկական իշխանությունների դաշինք։ Բայց, ավաղ, դա նրան չհաջողվեց։ Փիլատրոս Վարաժնունին 1087 թվականին հեռացավ քաղաքականության ասպարեզից։ Լինելով հմուտ դիվանագետ նա հաշվի չեր առնում կրոնադավանբանան տարբերությունը քաղաքականության մեջ, որը հազվագյուտ երևույթ էր այն ժանակվա և հատկապես հայ դիվանագիտության համար։
11-րդ դարի վերջում բոլոր սուբյեկտիվ և օբյետիվ պայմաննները կային տվյալ տարածաշրջանում հայկական պետականակերպ կազմավորում ստեղծելու համար։ Այս խնդրի լուծումը վիճակվեց Փիլատրոս Վարաժնունու վասալներից մեկին՝ Ռուբեն իշխանին, որին հանձնարարված էր Անտիտավրոս մարզի պաշտպանությունը։ Ռուբեն իշխանի 1080 թվականին հիմնած իշխանապետությունը դարձավ Կիլիկյան Հայաստանի հիմքը և գոյատևեց շուրջ 
 
Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը
Կիլիկիայի Հայկական Թագավորությունը 1355 թ.-ին:
Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցին Կիպրոսում: Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը:[18] 1342 թ.-ին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ: Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը: Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին:[19]
1343-1344
թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա:[20] Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային: 1344 թ.-ին Կոստանդին Բ-ն սպանվեց:[21] Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն: Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը: Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն: 1371 թ.-ին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը: Նոր թագավորը` Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թ.-ին: Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան` Լևոն Զ Լուսինյանը: Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը: Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին: Եվ 1375 թ.-ին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին: Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց: Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն: Նա մահացավ 1393 թ.-ին Փարիզում:[19] 1396 թ.-ին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին` Կիպրոսի թագավորին:[22] Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները: Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թ.-ին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից:
Կիլիկիայի հայկական պետության պետական  կարգը  ստղծելը նրա արդյունքն է, որ հայ ժողովուրդը շինարար լինելով հանդերձ կարող է ոչ միայն եկեղեցիներ, դղյակներ, ամրոցներ կառուցել, այլ նաև օտարության մեջ պետություն։Բանակը նույնպես հայկական է, և որ կարևոր է Կիլիկիայի հայկական պետությունը ունեցել է ուժեղ նավատորմ, բայց ոչ թե հարձակվել է ուրիշ երկրների վրա, այլ պաշտպանել է պետության սահմանները ծովից և առևտրական նավերը ծովահենությունից։
Համացանցից օգտագործած կայք









Комментариев нет:

Отправить комментарий