четверг, 4 декабря 2014 г.

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյան
Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 121935Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր -դեկտեմբերի 182002Երևան ), հայ արձակագիր, կինոսցենարիստ։
Կենսագրությունը
Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-58 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-62 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտիպատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերենանգլերենֆրանսերեն,գերմաներենլիտվերենմոլդովերենէստոներենվրացերենղազախերենկիրգիզերեն,ուկրաիներենչեխերենհունգարերեննորվեգերենբուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։
Կրթությունը
  • Կիրովականի մանկավարժական ինստիտուտ
  • 1958-1962 - Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ։
  • 1966-1967 - Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր։
  • 1965-1967 - Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ


Մուրացան (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան)

Մուրացան
Մուրացան (իսկականը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանդեկտեմբերի 11854 թ., Շուշի – օգոստոսի 301908 թ., Թիֆլիս), հայ գրող։
Կենսագրություն


Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հայկական դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմությունհայոց լեզումատենագրություն,աշխարհագրությունֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում։
1877-ին ապագա գրողը շրջագայում է Սյունիքում և Արցախում, ծանոթանում պատմական հոյակապ հուշարձաններին, հինավուրց հայկական քաղաքների ու ամրոցների ավերակներին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին։
1878-ին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս։ Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում։
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Muratsan.jpg/250px-Muratsan.jpg
Մուրացանը աշխատանքի պահին
Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց՝ նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը։ 1881-ին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը։ Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին։ Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին։ Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին՝ արտասահման գնալու և կրթությունը շարունակելու։ Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ։ Կենսագրական այդ դառը փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը։
1889 թ. «Նոր դար» լրագրում տպագրվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակը։ 1896-ին «Արձագանքում» տպագրվում է «Գևորգ Մարզպետունի» վեպը։ «Լումա» ամսագրում լույս են տեսնում «Նոյի ագռավը» պատմվածքը (1899 թ.) և «Առաքյալը» վիպակը (1902 թ.)։
Մուրացանը հռչակվում է։ Բայց ծանր աշխատանքը խոր ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա. 1908 թվականին երևան են գալիս հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը վախճանվում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտահղացումները։
Ստեղծագործական աշխատանք
Մուրացանի գրական նախափորձերը վերաբերում են վաղ պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ, որոնց նմուշները ժամանակին լույս են տեսել «Արարատ» և «Արշալույս Արարատյան» պարբերականներում։
Մուրացանը գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900 թվականին«Թատրոն» հանդեսում։ Սյուժեն ընտրելով XIII դ. թաթարմոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի «բարոյական արժանավորությունը»։
Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թվականների սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝եկեղեցինընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։ «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպում նա արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Հարուստները զվարճանում են» (1884), «Ինչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886) պատմվածքներում և «Չհաս է» (1886) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/b/b3/ArmenianStamps-313.jpg
Մուրացանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը։ «Գևորգ Մարզպետունի» (1896) վեպը նրա ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է. արտացոլելով X դ.Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները, Մուրացանը ցույց է տալիս անձնական երջանկության և պարտականության ողբերգական ներհակությունըԱշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ Մուրացանի, թագավորը, այսինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելու, իսկ ազատ անհատը՝ թագավոր։ Այս տեսակետից սպարապետ Գևորգ Մարզպետունին մարմնավորում է գրողի իդեալը։
«Անդրեաս երեց» պատմավեպի սյուժեն վերցված է Հայաստանում XVII դ. սկզբի պարսկական տիրապետության շրջանի իրադարձություններից, պատկերում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։
«Տիկին Փիլարյանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղափարախոսներին։ «Խոջիվանքում» (1886), «Հանելուկը լուծվեցավ» (1890), «Երկուսից որը» (1891), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897), «Ցպահանջ» (1899) պատկերներում բացահայտվում են մարդկային հոգեբանության տարերքում թաքնված անբացատրելի պարադոքսները։
Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ Մուրացանը թեև ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։