Ակսել Բակունց
Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիս 13, 1899, Գորիս – 1937, հուլիսի 18), հայխորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Հուշակոթող Ակսել Բակունցի Երևանի տան մոտ (Ճարտ.՝ Օ. Շոկարև, քանդ.՝ է. Աղայան)
Կյանքը
Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է«Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։ Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։
Комментариев нет:
Отправить комментарий