четверг, 4 декабря 2014 г.

Գուրգեն Մահարի

                                                  Գուրգեն Մահարի

Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 11903Վան - Հունիսի 171969Պալանգա, (Լիտվա)), աճյունը ամփոփվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում[1]։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ Մեծացել է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում, սովորել է ԵՊՀ֊ի պատմա֊գրական ֆակուլտետում[2]։
Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում։ Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ուհայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն։ Սակայն պատերազմը, ինչպես ամբողջ հայության, այնպես էլ նրա ճակատագիրը փոխեց։ Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը։ Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ փախավ Արևելյան Հայաստան։ Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին։ Մահարու տատը մահացել էր գաղթի ճանապարհին։ Հետագայում նա սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։ Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ և սկսվել է ստեղծագործական կյանքը։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նա ճանաչվեց «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործություններով։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվեց 1936 թվականին: Անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, Գուրգեն Մահարին աքսորվեց:
1953 թվականին նա վերադարձավ Երևան և գրեց իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին՝ Լիտվայում:
Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով.
…եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող տերը , նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.

-Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի։

Ստեղծագործություններ
Գուրգեն Մահարին գրել է բազմաթիվ չափածո և արձակ գործեր։ Մի քանիսը ՎԻՔԻԴԱՐԱՆԻ Գ.Մահարիի էջում՝
Իր առաջին բանաստեղծությունների շարքը՝ «ԱՐՏԱՄԵՏՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» -ը տպագրում է 1922թ.։ «ՄՐԳԱՀԱՍ» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնուն 1932 թվականի ապրիլի 26-ին Երևանում։ Ժողովածուն սկսվում է «ՁՈՆ՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ» ներածությամբ՝
Առ ամառային այս ոսկե սինին,
Ու թող աշունը փառահեղ լինի...
Այս ժողովածուից առավել հայտնի են «ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» և «ՕՐՈՐ, ՕՐՈՐ...» բանստեղծությունները, որոնք գրվել էն 1926 թվականին։ Ավելի ուշ լույս են տեսնում «ԾՈՎԻ ԵՐԳԵՐ», «ՀՆՁԱՆՆԵՐ», «ԱՆԴՈՒՆԴՆ Ի ՎԵՐ», «ԱՆԱՆՁՆԱԿԱՆ» բանաստեղծությունների ժողովածուները և «ՊՈԵՄՆԵՐ» գիրքը։ «Այրվող այգեստաններ» վեպը գրել է 1966 թվականին։



Комментариев нет:

Отправить комментарий