четверг, 4 декабря 2014 г.

Նաիրի Զարյան

՝Նաիրի Զարյան

Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) (31 դեկտեմբերի1900ԽառակոնիսՎանի վիլայեթ - հուլիսի 111969Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։
Կենսագրություն
Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում։ Այդ գյուղը հայտնի է որպես Նահապետ Քուչակի ծննդավայր։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտելով Երևանի թեմական դպրոցը` կրթությունը շարունակում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական բաժնում։Նա ավարտել է նաև Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։
1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում»«Գրական սերունդ» ամսագրերը։
1935-ի հունվարին «Ստալին» բանաստեղծության համար արժանացել է այն ժամանակների պետական բարձրագույն պարգևի` Լենինի շքանշանի։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում,1918-ին տպագրվել է առաջին բանաստեղծությունը,իսկ 1969-ին` վռջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։ 1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհուրդի անդամ,վարել հանրային եռանդուն գործունեություն։ Նրա կյանքում հիշարժան էր հանդիպում Եղիշե Չարենցի հետ, որն էլ նրա Հայաստան Եղիազարյան անունը փոխեց զրնգուն ու հնչեղ Նաիրի Զարյանի։

Комментариев нет:

Отправить комментарий