четверг, 4 декабря 2014 г.

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյան
Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 121935Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր -դեկտեմբերի 182002Երևան ), հայ արձակագիր, կինոսցենարիստ։
Կենսագրությունը
Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-58 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-62 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտիպատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերենանգլերենֆրանսերեն,գերմաներենլիտվերենմոլդովերենէստոներենվրացերենղազախերենկիրգիզերեն,ուկրաիներենչեխերենհունգարերեննորվեգերենբուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։
Կրթությունը
  • Կիրովականի մանկավարժական ինստիտուտ
  • 1958-1962 - Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ։
  • 1966-1967 - Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր։
  • 1965-1967 - Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ


Комментариев нет:

Отправить комментарий