Սևակի նամակը Մահարուն լավն է բայց ոչ «անկյունաքարային»: Ինչպես ասում է
Աճեմյանը սկզբնատողն արդեն իսկ գրավում է ընթերցողի ուշադրությունը.
«Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜… »:Սիրելի բառից ակնկալում ենք ջերմ ու
մտերմիկ զրույց նամակի միջով:ԵՎ ակնկալիքներն իրականանում են:Նամակում
բազմիցս հանդիպում ենք Սևակի ջերմ բառերին ուղղված Մահարուն:Սևակն
անմիջական և պարզ է: Նամակն իսկապես լավն է, և ավելի վերաբերում է
Մահարի-Սեւակ կապերին:Չնայած նամակում զրույցը կառուցվում է այլ թեմայի
շուրջ և ընթերցողին առաջին հայացքից թվում է, թե հենց այդ թեման է գլխավորը
նամակում, բայց առանցքայինն այստեղ ընկերական հարաբերություններն են:Սևակը
կարող է երկար գրել Մոսկվայում այդ օրերին տեղի ունեցող
իրադարձությունների մասին, ինչը գուցե և հետաքրքրեր Մահարուն:Չէ որ Մոսկվա
էին եկել ժամանակի հայտնի գրողները:Բայց Սևակը նախնտրում է պատմել իր
մասին,խոսում առողջությունից,իր և Մահարու ընկերներից: Սա խոսում է նրանց
անկեղծ ընկերության մասին, և այս փաստն ապացուցում է Սևակի հրաժեշտի
բառերով. ,,էլի՛ գրկում ու համբուրում եմ քեզ…:
Комментариев нет:
Отправить комментарий