вторник, 19 мая 2015 г.

Վերջին ուսումնական տարին՝ դպրոցում

2010 թվականին ես առաջին անգամ ոտք դրեցի այս  դպրոց՝<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր՝ 7-րդ  դասարան։2010-2011թթ ուսումնական  տարին  ես սկսեցի այս  դպրոցում և շարունակեցի ուսումս այստեղ մինչև վերջայո՛ վերջ մեր դպրոցական  կյանքին, բայց այդ վերջ ասվածից սկսվում է մի նոր կյանք, նոր  միջավայր, նոր  ծանոթություններ, նոր գիտելիքներ՝ բուհ։ Այս դպրոց գալով ես գրեթե ամեն օր նորանոր բացահայտումներ էի կատարում, քանի որ եկել էի մի այնպիսի դպրոցից, որտեղ չկային ընդհանուր պարապմունքներ,  ցանկացածդ առարկան  ընտրելու  հնարավորություն և այլն։Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի մեկին, երբ ես եկա դպրոց  առաջին բացահայտումս այն էր, որ աշակերտները ազատ էին իրենց  հագուստը ընտրելուց, իսկ այն դպրոցում, որտեղից, որ ես էի  եկել, պարտադրում էին սև սպիտակ հագնվել։Եվս մի բացահայտում սեպտեմբերի մեկինմտնելով դպրոց ես տեսա, որ բոլորը գնում են դեպի մարմարյա  սրահ։Այդ ժամանակ ես մտածեցի,որ դա սեպտեմբերմեկյան՝ նոր ուսումնական տարին  սկսելու զանգը (զանգեր չլինելու փաստը ևս նոր բացահայտում էր ինձ համար), բայց ոչ շուտով եղբորիցս տեղեկացա, որ սա այն չէ ինչ ես էի մտածում։Դա ընդհանուր պարապմունքն էր, որը լինելու էր ամեն առավոտ։Մի քանի օրից պարզ դարձավ մեզ՝ աշակերտներիս, տրվող վերոնշյալ արտոնությունները, որոնց մասին մյուս դպրոցներում անգամ  խոսք  գնալ չէր կարող։Այս հինգ երկար և մեկտեղ ակնթարթորեն գլորվող տարիների ընթացքում ձեռք բերեցի շատ ընկերներ նաև ուսուցիչներից  և հասկացա թե ով է դասատու՝ ով ուսուցիչ։ Այդպես բացահայտումներով, նոր ընկերներ ձեռք բերելով  կամաց-կամաց  համակերպվեցի և ահա 12-րդ  դասարան, որ այլևս չի լինելու մեր կյանքում։Այս վերջին ուսումնական տարում, ինչպես շրջանավարտների մեծամասնությունը ես նույնպես  պատրաստվում եմ միասնական և ավարտական քննություններին՝ բուհ ընդունվելու նպատակով։

Комментариев нет:

Отправить комментарий