Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էրՖրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոլի արվեստանոց։ Այնտեղ նասովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիիդպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակՄիքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել«Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, ևՄիքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։
1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համարքանդակներ։ 1495 թվին նա նորից մտնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ ՋիրոլամոՍավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ 1496 թ.կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործիհեղինակին Հռոմ` աշխատելու։ 1496-1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և«Վակհան»։
1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը ևորոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։1503 թվականին պատվերով ստեղծվում է«Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ 1503-1505 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանիկարուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռածստրուկ» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1456 թվականի փետրվարի 18-ին և թաղվածէ Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակըիրեն բնորոշ քչախոսությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий