понедельник, 15 сентября 2014 г.

Ստեֆան Ցվայգ: Հարցարան:

Ոչառողջներըուժեղներըհպարտներըզվարթները չեն կարողանում սիրել:
Նրանց ինչի՞ն է դա պետքՆրանք ընդունում են սերն ու խոնարհումն ըստ հարկի,մեծամտորեն և անտարբերԵթե մարդը տրվում է նրանց ամբողջապեսնրանք դրամեջ չեն տեսնում ողջ կյանքի իմաստն ու երջանկությունըՈչնրանց համար դաընդամենը լրացում է իրենց անձիասես մազերի կամ ապարանջանի զարդարանք:Միայն ճակատագրից քշվածներինճնշվածներինթույլերինտգեղներին,մերժվածներին է կարելի իրապես օգնել սիրո միջոցովՆաով տալիս է իր կյանքըսիրունհատուցվում է այն ամենի համարինչ իրենից խլվել էՄիայն նրանք գիտենճշմարտորեն սիրել և ընդունել սերըմիայն նրանք գիտենթե ինչպես է պետք սիրել.համակերպումով և երախտագիտորեն
Հարցարան
  • Հակադրվիր տրված մտքին
  • Ինքդ մտորիր քեզ հուզողհետաքրքրող թեմայի մասին (կես տպագիր էջ)
  • Ցուցադրություն (պրեզենտացիակամ բաց դաս հետևյալ խորագրով՝Ստեֆան Ցվայգյուրահատուկ ստեղծագործողանհատ ու մտածող:

Ոչառողջներըուժեղներըհպարտներըզվարթները․ այս բոլոր մարդիկ էլ կարող են սիրել, և իմ կարծիքով բոլորն էլ կարող են ճշմարտորեն ընդունել սերը և սիրել։



Ստեֆան Ցվայգ

Ավստրիացի գրող, լրագրող, կենսագիր Ստեֆան Ցվայգը ծնվել է 1881թ. նոյեմբերի 28-ին Վիեննայում: Նրա հայրը տեքստիլային մանուֆակտուրա ուներ, իսկ մայրը բանկիրների ընտանիքից էր: Ծնողները երկուսն էլ հրեաներ էին, սակայն դա էական դեր չի խաղացել ապագա գրողի կրթության և դաստիարակության գործում, ինչպես ինքն է մի անգամ նշել` ծնողները հրեաներ էին միայն ծնունդով:
Ցվայգն ուսումնասիրել է փիլիսոփայություն Վիեննայի համալսարանում և 1904թ. ստացել դոկտորի աստիճան: Դեռևս ուսանելու տարիներին նա սեփական միջոցներով հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Արծաթե տողեր» (1901), իսկ համալսարանն ավարտելուց հետո լույս է տեսնում նրա նովելների առաջին ժողովածուն` «Էրիկ Էվալդի սերը» (1904): Ստեֆան Ցվայգը շատ է ճանապարհորդել: Համալսարանն ավարտելուց հետո նա մեկնում է Անգլիա և Ֆրանսիա, այնուհետև Իտալիա և Իսպանիա, եղել է նաև Հնդկաստանում, Հնդկաչինում, ԱՄՆ-ում, Կուբայում, Պանամայում: Առաջին աշխարահամարտի վերջին տարիներին ապրում է Շվեյցարիայում, իսկ պատերազմից հետո հաստատվում է Զայլցբուրգում:
Աշխարհամարտի տարիներին Ցվայգը հանդես է գալիս որպես ակտիվ պացիֆիստ` գրելով և հրատարակելով հակապատերազմյան նովելներ և հոդվածներ: 1920-1930թթ. նա աշխարհի ամենահայտնի գրողներից էր: Այդ թվականներին լույս են տեսնում նրա` կենսագրությունների եռահատորյակը` «Աշխարհը կառուցողները», «Երեք վարպետ: Բալզակ, Դիքենս, Դոստոևսկի» (1920), «Պայքար խելագարության դեմ: Գելդերլին, Կլեյստ, Նիցշե» (1925), «Իրենց կյանքի երեք երգիչ: Կազանովա, Ստենդալ, Տոլստոյ» (1928): Բացի այս եռահատորյակից Ցվայգն առանձին գրքերով հրատարակել է նաև այլ կենսագրություններ` այդ թվում «Էրազմուս Ռոտերդամցու տրիումֆը և ողբերգությունը» (1934), «Մարիա Ստյուարտ» (1935) և այլն:
Գրողին մեծ հռչակ են բերել նաև նրա նովելները` «Ամոկ» (1922), «Անծանոթուհու նամակը» (1922), «Զգացմունքների խառնաշփոթ» (1927), «Մարդկության աստեղային ժամերը» (1927) «Մենդել-գրավաճառը» (1929), «Շախմատային նովել» (վերջացրել է 1941թ.):
Ցվայգը ծանոթ է եղել ժամանակի հայտնի մտավորականների հետ` Էմիլ Վերխան, Ռոմեն Ռոլան, Օգյուստ Ռոդեն, Թոմաս Ման, Զիգմունդ Ֆրեյդ, Մաքսիմ Գորկի և այլք:
1934թ. Ստեֆան Ցվայգը և նրա երկրորդ կինը` Լոթե Ալթմանը, թողնում են Զայլցբուրգը` զգուշանալով ֆաշիստական ռեժիմից: Նրանք տեղափոխվում են Անգլիա, սակայն այնտեղ էլ իրենց ապահով չզգալով` կտրում են Ատլանտյան օվկիանոսը և հասնում Լատինական Ամերիկա: Կարճ ժամանակ ապրելով նաև ԱՄՆ-ում` 1940թ. հաստատվում են Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում: Արտագաղթի տարիներին Ցվայգը հրատարակում է «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) էսսեների և քննադատական ելույթների ժողովածուն, «Մագելանի սխրագործությունը» (1938), «Սրտի անհամբերությունը» (1939) վեպերը, «Երեկվա աշխարհը» (1944) հիշողությունների գիրքը:
Չկարողանալով տանել բաժանումը հայրենիքից, աշխարհում տիրող անհանդուրժողականության և պատերազմական մթնոլորտը` 1942թ. փետրվարի 23-ին Ստեֆան Ցվայգը և նրա կինը ընդունելով քնաբերի մեծ չափաբաժին` ինքնասպան են լինում:

Комментариев нет:

Отправить комментарий