понедельник, 15 сентября 2014 г.

Ւմ դարավոր թշնամին

Ես դեռ այն տարիքում չեմ, որ ունենամ թշնամիներ:Այնպես չե, որ կա հատուկ տարիք թշնամի ունենալու, բայց դեռ ինձ համար շուտ է, չնայած կարող է և ունենամ, բայց չիմանամ:Իմ ապրած կյանքը ես այնպես եմ արել, որ թշնամի ձեռք չբերեմ այլ հակառակը ունենամ ընկերներ: Ես միանշանակ կարող եմ ասել և շարունակ խոսել դարերից եկած մեր ազգի թշնամիներից, որոնք մինչ օրս մոռացնել չեն տալիս իրենց մասին, անվերջ կրկնել իմ ազգին տրված մեծ հալածանքների մասին, բնավ դա նաև իմ, քո, և մեր ազգի դարավոր թշնամիիներն են: Ինձ համար շատ դժվար է գրել մի բանի մասին ինչը  երբեք չեմ զգացել: Ես միայն կցանկանամ, որ ոչ մեկ անկախ ազգից, կրոնից աշխարհագրական դիրքից, ոչ մեկ չունենա դարերից եկող թշնամիներ, իմ կարծիքով այդ դեպքերում տարիները անցնում դարեր են դառնում, բայց թշնամությունը երբեք էլ չի վերանում, այլ ընդհակառակը ատելությունը փոխվում է սերնդից-սերունդ ,որովհետև չեն դադարում խոսել այն թեմաներից, որոնք էլ մարդկանց դարձնում են դարավոր թշնամիներ:      

Комментариев нет:

Отправить комментарий