понедельник, 15 сентября 2014 г.

Պատմության անհատական առաջադրանք

Հայոց Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝  Ermeni Soykırımı, Թուրքիայիկառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն [1][2] էորիարդյունքում 1892-1923 թթ.-ներին[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել ևբնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգներիայդ թվում՝ ԱրևմտյանՀայաստանիհայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր էհամարվում 1915 թապրիլի 24-ըերբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհումամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդարլինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911թ.Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան Պաղեստինի ճակատի հրամանատար), Բեահեդդին Շաքիրը բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը ։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած <<Մեծ Թուրանը>>-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող  ասրիների, հույների և արաբների  նկատմամբ։ Մինչև ցեղասպաությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյանների զինաթափումն ու ոչնչացումը։ Օսմանյան Կայսրությունում ծառայող քրիստոնյաները պարտադրաբար կատարում էին ամենադաժան հյուծալի աշխատանքները։ Այնուհետև տանում էին հեռու և գնդակակոծում։ 1915  և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան
Հայոց ցեղասպանությանը հաջորդած դատավարությունների մասին մանրամասն տեղեկացնում է ”Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի“ գիրքը (1988թ.)։ Գրքում ներկայացվում են մեղադրյալ կողմերի երկխոսությունները, ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստաթղթեր և փաստեր։ Հարկ է նշել, որ դատաքննական նյութերը ամբողջական չեն, քանի որ ոչ բոլոր փաստերն են տպագրվել "Թաքվիմ-ի վեքայի"-ի հավելվածներում։

ՄԻՆՉԵՒ 1908 ԹՎԱԿԱՆ

1877 թվականին սկսվեց հերթական Ռուս-թուրքական պատերազմը, որի արդյունքը եղավ ։ Ըստ Սան ստեֆանոյի պայմանագրի այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ։ Սա համեմատաբար ձեռնտու լուծում կլիներ հայերի համար, սակայն արևմտաեվրոպական պետությունները՝ մտահոգված լինելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին նոր բանակցությունների հրավիրեցին՝ այս անգամ արդեն Բեռլինում։ Այս ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում բնակվում էր շուրջ 2 500 000 հայ։ Բեռլինյան բանակցությունների ժամանակ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային։ Ծագեց Հայկական հարցը, որը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և, հետևաբար, հայերի վիճակի բարելավումը։ Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը։ Եվրոպական դիվանագիտությունը սկսեց գործածել Հայկական հարցը որպես Թուրքիային ճնշելու գործիք, իսկ թուրքական կառավարությունը որդեգրեց նոր ռազմավարություն։ Այն Հայկական հարցի վերացման համար որոշեց ընտրել հայ ժողովրդին բնաջնջման տարբերակը։ Այդ նպատակով ստեղծվեցին “համիդիե” կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը։ Խստացվեց հայահալած քաղաքականությունը։ Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ 2-ը, որի նախաձեռնությամբ 1895-1896 թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը։ Այս իրադարձությունների մասինԷրզմումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լյորդ ասել է. «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»։‌ Մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը հայերի թիվը հազիվ էր հասել 100000-ի։ Այս տարբերությունը բացատրվում է ստիպողական գաղթերով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թթ.։ Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում։ Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ։ Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը՝ Ռուսաստան, իսկ 200 000-ը՝ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։‌

   
1965 թ.՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը, իսկ 12 քարակոթողները՝ կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի կազմում։ Այդ 12 քարակոթողներն առաջացնում են կոն, որի կենտրոնում 1,5 մետր խորության վրա վառվում է անմար կրակը։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որոնցում տեղի են ունեցել կոտորածները։
1995 թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը,, որը նախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են որոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում՝ Արմին Վենգների արած լուսանկարները)։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների՝ ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։

Комментариев нет:

Отправить комментарий