Լեոնարդո դա Վինչին (Ապրիլ 15, 1452 թ., Վինչի, Իտալիա — Մայիս 2, 1519թ.,Ամբուազ, Ֆրանսիա), վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ,ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ ևգյուտարար։Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն էնախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբերզենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորինեղուցի կամուրջը։
Կենսագրություն
Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է«Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»Ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռուգտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթեոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դաՎինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին։Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել էԱնդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն՝ որպեսճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաներիմասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոնապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը ևնույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետոԼեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինսբնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորսկանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձրդիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինսանպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իրտանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետմիասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործությանծաղկումը։
Մանրամասներ կյանքի վերաբերյալ
Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոնբազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկադարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էրիր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրագիտելիքները վիթխարի էին։Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը,գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել.աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկականապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեինՏիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսիմի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նաԻտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապեսմիայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա Iթագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ ևմեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքիվերջը։Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետականգլուխգործոց Շամբորի դղյակը։Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործությանընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորենհամապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվհետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործություննէր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքներիստուգումը փորձի միջոցով։Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէրնկարում։ Նա ասում էր՝Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իրհիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձվերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջեն, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի։Այդպատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենցոր վերջանում էին, նորով էր փոխարինում։Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էրմիշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր,գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճկարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ միալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչմի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերներիետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էրթվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե«կուտակողի»։Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էրանձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի էթվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեականաշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելուհամար։Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիներիտարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույննկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։1519 թվականի ապրիլի23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակիամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն,անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համարթանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրներըստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նադատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։Մի քանի օր անց՝ 1519թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին,հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազիեկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանըվերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց ևհրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։Որպես գիտնական ևճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտությանգրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի,պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալմանվառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։
Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանականգիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժմաննկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչինչի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։
Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի ևԱլբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասըհրատարակված է։
Ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1481-1482 թթ. Լեոնարդոն այցելել է ԿիլիկյանՀայաստան։[փա՞ստ] Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրումնկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանիմասին գիրք գրելու նրա մտադրության մասին։ Նկարչի՝ Հայաստանում լինելուենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր Տաճարի, ԲագարանիԿաթողիկեի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրաէսքիզները։ Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը։
Комментариев нет:
Отправить комментарий