понедельник, 15 сентября 2014 г.

Լավ քաղաքացի, վատ քաղաքցի

Իմ կածիքով լավ կամ վատ քաղաքացի չեն ծնվում, լավ կամ վատ քաղաքացի դառնում են կամ դաստիարակվում են ընտանիքում, դպոցում և նույնիսկ բակում։Այդ դաստիարակությունը շատ կարևոր է և սխալ դաստիարակության դեպքում կարող է լինել ճակատագրական։Դրա համար երեխաների մեջ և ոչ միայն երեխաների՝ մեծերի մեջ ևս, պետք է սերմանվի այն բանը, որ իրենք են իրենց քաղաքի տերը և միայն իրենք են իրենց քաղաքը դարձնում լավ կամ վատ։ Փորձեմ տալ լավ կամ վատ քաղաքացու սահմանումը՝ լավ քաղաքացին այն մարդն է, ով շարժվում է իր երկրի օրենքներով և չգրված օրենքներով և հակառակը։Եթե քաղաքացիները իրենց տների պես պահեն պահպանեն նաև իրենց քաղաքը կարծում եմ թե՝ քաղաքը, թէ՝ քաղաքացիները կլինեն լավը և նույնիսկ լավագույնը ամբողջ աշխարհում, բայց դա իրականությունից շատ հեռու է, որովհետև բոլորը մտածում են միայն իրենց տան, ընտանիքի մասին թե ոնց անեն, որ ապրեն բարեկեցիկ կյանքով լավ տներում, երբեք չեն մտածի իրենց քաղաքի մասին, որտեղ իրենք ապրում են։Հաստատ քաղաքացիներից շատերը իրենց տանը աղբ չեն թափի գետին, ինչը չեի ասի մեր քաղաքի մասին։Եթե յուրաքանչյուրը վարվեր մեր քաղաքի հետ այնպես ինչպես կվարվի իր տան կամ ընտանիքի հետ հաստատ բոլորը կլինեն լավ քաղաքացիներ, իսկ քաղաքը արդեն ինքստինքյան կդառնա լավը, այսինք առաջին հերթին մաքուր և բարեկարգված։Ցավոք այդպես չի մեր քաղաքում, բայց իմ կարծիքով չկան այդպիսի քաղաքներ, որտեղ որ բոլորը լինեն լավ քաղաքացիներ։Իմ կարծիքով մեր երկրի կառավարության մեղքն էլ կա այստեղ։Եթե մեր կառավարությունը սիրեր իր քաղաքը կարծում եմ կարող էր այնպես անել, որ թե՝ քաղաքը, թե քաղաքացիները լինեն լավը։Օրինակ նրանք կարող են ընդունել մի օրենք, որը կտուգանի այն մարդկանց, ովքեր աղբ են թափում քաղաքում։Դրանով կարծում եմ մեր քաղաքը կբարեկարգվի։

Комментариев нет:

Отправить комментарий