ՀՀ-ն քարքարոտ երկիր է և գտնվում է ծովի մակերևույթից բարձր դիրքում։Հանրապետության զարգացմանը դա չի նպաստում որովհետև ՀՀ-ն չունի ելք դեպի ծով։Բնօգտագործում ևբնապահպանություն հասկացություններըԻ սկզբանե մարդնօգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ուբարիքները հանուն իր գոյատևման ուբարօրության:Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնականռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդուկողմից:Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ ևռացիոնալ:Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթեբնական ռեսուրսը և դրա օգտակար հատկություններըօգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս էհասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերիբնական հավասարակշռությունը:Հակառակ դրան, ռացիոնալբնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը,հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակարհատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակնվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:Մարդըբնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով,այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերություններիմեջ:Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3տարրից.
ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բունաշխատանք
բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է
գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդըներգործում է աշխատանքի առարկայի վրա:
Բայց դա ինչ առնչություն ունի բնօգտագործման հետ:
Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն`աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատողբնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը,քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին,արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ուերևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում:Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներնեն իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այնտարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չենփոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառումաճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը,տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը,կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ:
Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրությանոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորըհանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար,երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել էէլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ուբերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդայինառարկաներ:
Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրիցկորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձածնյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր ևէլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրվածէլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ ևօգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում ենբարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:
Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց մեծանումէ մարդու ներգրծությունը շրջակա բնական միջավայրի վրա,ուժեղանում է հասարակության և բնական միջավայրի միջևկատարվող նյութափոխանակությունը:Բնական միջավայրի վրամարդդու ներգործության ուժեղացումը, ինչպես հիշատակվել էվերևում, ունենում է երկու կարևոր բացասական հետևանք.
1. Բնության տարրերն ու երևույթները կորզվում, անջատվում ենիրենց բնական միջավայրից, մշակվում են, փոխում են իրենցնախնական վիճակը և դառնւմ աշխատանքի առարկա ու միջոց:Բնական միջավայրը աղքատանում է, և երկրահամակարգիհավասարակշռությունը` խախտվում:
2. Բնությունից կորզված տարրերն ու երևույթները ամբողջությամբչէ, որ օգտագործվում, սպառվում են մարդում կողմից: Դրանցմշակման ու վերամշակման ընթացքում գոյանում են մնացուկներ,անջատվում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակամիջավայրը` դարձյալ խախտելով համալիրի բնականհավասարակշռությունը, և հաճախ մադրկանց առողջությանհամար դառնում են վտանգավոր:
Բնական միջավայրի վրա մարդու ներգործության գլխավորբացասական հետևանքները
ա) Բնական տարրերի կորզում բնական միջավայրից, դրանցվերածում արտադրամիջոցների: Բնական միջավայրըաղքատանում է:
բ) Բնական միջավայրը աղտոտվում, քայքայվում է, մարդկանցառողջության համար դառնում վտանգավոր:
գ) Խախտվում է նյութի բնական շրջապտույտը:
ւրեմն երկու դեպում էլ երկրահամակարգերի ներսում և դրանցմիջև տեղի է ունենում նյութի ընդհանուր շրջապտույտի խախտում:Իսկ դա նշանակում է, որ երկրահամակարգը կորցնում է իրամենագլխավոր` ինքնավերականգնման ու ինքնամաքրմանհատկությունը:
Ասվածից եզրակացնում ենք, որ բնօգտագործումը, ի վերջո, մարդումիջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդմիջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը,խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրիինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չիվատանում:
Բայց ներկայումս բնօգտագործումը, հետևապես և մարդումիջամտությունը նյութի բնական շրջապտույտին վիթխարի չափերէ ընդունել: Երկրագնդի մի շարք շրջաններում այն գերազանցում էբնական միջավայրի ինքնավերականգման ու ինքնամաքրմանկարողությանը: Այդ շրջանները հայտնվել են էկոլոգիականճգնաժամի մեջ:
Էկոլոգիական ճգնաժամ է կոչվում միջավայրի այն վիճակը, երբխախտվում են նյութի բնական շրջապտույտը, համակարգերիկապերը, միջավայրը սկսում է քայքայվել, ենթարկվելդեգրադացիայի, երբ նախկին բնական լանդշաֆտներն իրենց տեղըզիջում են ավելի ցածր արդյունավետություն ունեցողլանդշաֆտներին:
Անհետանում են բուսական ու կենդանական տեսակները,շատանում են մարդկանց հիվանդությունները, կարճանում էկյանքի տևողությունը:
Սովորաբար, որևէ տարածքի էկոլոգիական ճգնաժամիննախորդում են լարված էկոլոգիական և վտանգավոր (կամտագնապալից) էկոլոգիական վիճակները:
Էկոլոգիական ճգնաժամը կանխել, իսկ եթե այն արդեն սկսվել է,ապա վերացնել կարելի է բնապահպանության միջոցով: Ուրեմնինչ է բնապահպանությունը:
Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որնապահովում է բնական միջավայրի էկոլոգիականհավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը ևվերականգնումը:
Բնապահպանական միջոցառումները բազմաթիվ են, նաևբազմաբնույթ: Դրանց հիմնական ուղղությունների մասին դուքկծանոթանաք մեր կայքի այլ հոդվածներում:
Комментариев нет:
Отправить комментарий