Պատերազմի պատճառները
Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջևքաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունըփոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի ևԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նորվերաբաժանման նպատակով։
Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը ևկոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնականնպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսականդիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհայինտիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլումպաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։
Պատերազմի սկիզբը և Լեհաստանի գրավումը
Ֆաշիստական Գերմանիայի առաջին զոհը եղավ Լեհաստանը։ Պատրաստվելովռազմական գործողությունների ընդդեմ Լեհաստանի՝ Հիտլերը դեռ 1939 թվականիապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկհնարավորության դեպքում»։ Նա և նրա զինակիցները վստահ էին, որ Անգլիան ուՖրանսիան այս անգամ ևս ագրեսիայի զոհին գործնական օգնություն ցույց չեն տա ևԼեհաստանի պատճառով մեծ պատերազմ չի առաջանա։
Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ ևմոտ 100 խոշոր նավեր և սուզանավեր։ Հիտլերը 1939 թվականին օգոստոսի 22-ինՕբերզալցբուրգում գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարությանհետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր.
Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված էառանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող ևլեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այսճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է... Ո՞վէ այսօր խոսում հայերի ոչնչացման մասին
Պատերազմի ընթացքը Եվրոպայում
Հիտլերն ակնարկում էր երիտթուրքերի կողմից 1915թ. Արևմտյան Հայաստանում ևՕսմանյան կայսրության մյուս տարածքներում իրականացված հայերիցեղասպանությունը, որը մնացել էր անպատիժ։
1939թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցինԼեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդհամաշխարհային պատերազմի սկիզբ։ Նույն օրը երեկոյան Գերմանիային հանձնվեցԱնգլիայի և Ֆրանսիայի բողոքի նոտան[5]։ Վերջիններս սպառնացին, որ եթեԳերմանիան չդադարեցնի ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս չբերիԼեհաստանի տարածքից, ապա նրանք կկատարեն Լեհաստանի հանդեպ իրենցպարտավորությունները։ Խոսքն այստեղ այն մասին էր, որ 1939թ. օգոստոսի 25-ինԱնգլիայի և Լեհաստանի միջև ստորագրվել էր փոխադարձ օգնության պայմանագիր։Համանման պայմանագիր էր կնքվել նաև Ֆրանսիայի և Լեհաստանի միջև։ ՍակայնԳերմանիան՝ հաշվի չառնելով վերջնագրի բնույթ կրող անգլո-ֆրանսիական նոտան,շարունակեց իր հարձակողական գործողությունները։1939թ. սեպտեմբերի 3-ինԱնգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Նրանպատերազմ հայտարարեցին նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան,Նոր Զելանդիան, Կանադան և Հարավ-Աֆրիկյան Միությունը։[6]. Սակայն Հիտլերըվստահ էր, որ Անգլիան և Ֆրանսիան լուրջ քայլերի չեն դիմի Լեհաստանը փրկելուհամար, և նա չսխալվեց։ Անգլո-ֆրանսիական սպառնալիքները խոսքից այն կողմչանցան։ Նրանք ոչինչ չձեռնարկեցին գերմանական ագրեսիան սանձելու և իրենցդաշնակցին իրական օգնություն ցույց տալու համար։ Լեհաստանը մնաց միայնակգերմանական հզոր ռազմական մեքենայի առջև։ Նա չէր կարող ակնկալել օգնություննաև այլ երկրներից։ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին իրենց չեզոքության մասին։Սեպտեմբերի կեսերին Գերմանիանարդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը, վերջինիսռազմաքաղաքական պարտությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Հենց այդպահին խաղի մեջ մտավ Խորհրդային Միությունը։
Комментариев нет:
Отправить комментарий